ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 3, 2025
1 min read
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկն ապրիլի 30-ին մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։
«Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա նրա ազատ ժամանակն էր։ Նա մահացել է բնական պատճառներով»,- ասել են ԵՄ առաքելությունից։
ԵՄ դիտորդական առաքելությունն իր ցավակցությունն է հայտնում դիտորդի ընտանիքի անդամներին և հարազատներին։




















