top of page

Լաոսի նախագահը Պուտինին երկու փիղ է խոստացել

Jul 31, 2025
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Լաոսի նախագահը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանին փղերի զույգ նվիրել՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 65-ամյակի կապակցությամբ։

Թոնգլուն Սիսուլիթը նշել է, որ փղերը Լաոսի, ինչպես նաև խաղաղության և բարգավաճման խորհրդանիշն են։

«Տնային տնտեսության մեջ պետք կգան», - կատակել է Պուտինը։

 
 
1/2990
bottom of page