top of page

Միքայել Սրբազան հետ կապված քրեական գործով լրացուցիչ դատալսումը տեղի կունենա այսօր․ կքննարկվի պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցեր․ պաշտպանների թիմ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 29
  • 1 min read
ree

Առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ: Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը: Այս մասին հայտնում են Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։

«Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:

Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3):

Դատական նիստը դռնբաց է»։

 
 
1/2412
bottom of page