top of page

«Ձեր հայրենիք Ակնան այլևս հայկական չէ. հա՞շտ եք դրա հետ». հարց՝ Ալեն Սիմոնյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 14
  • 1 min read
ree

«Ձեր հայրենիք Ակնան այլևս հայկական չէ. դուք հա՞շտ եք դրա հետ»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հարց ուղղվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ անդրադառնալով 2020 թվականին նրա արած գրառմանը, որում նա գրել էր. «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է»:

«Դա քաղաքական հայտարարություն էր և հարված էր Սերժ Սարգսյանի ասածին՝ որպես հակադրում, որը որ ասում էր, որ դա իմ հայրենիքը չի, և նա նկատի չուներ, որ ինքը այնտեղ չի ծնվել: Նրա ասելիքը հետևյալն էր. որ ինքը պատրաստ է դա զիջել: Իսկ իմ հայտարարությունը նրա մասին էր, որ ես պատրաստ չեմ դա զիջել»,- պատասխանել է ԱԺ նախագահը:

Նա նշել է, որ իր գրառումը չէր նշանակում, որ ինքը այնտեղ է ծնվել, որ դա քաղաքական դիրքորոշման փոփոխություն է: «Ես այն ժամանակ մտածել եմ այդպես և պատասխանել եմ Սերժ Սարգսյանին: Եվ հիմա այն մարդիկ, ովքեր դա փորձում են ինձ մեղադրանք ներկայացնել, քաղաքականապես բոբիկ, անիմաստ գործողությամբ են զբաղված»,- ընդգծել է նա:

 
 
1/2409
bottom of page