Երկրաշարժ է նորից տեղի ունեցել Թուրքիայում
Feb 21, 2025
1 min read

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հինգ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել։
3 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Մամաքի շրջանում։
Մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ թույլ ցնցումներ են զգացվում, հայտնել է «РИА Новости»-ի թղթակիցը։
Ուրբաթ առավոտյան Մամաքի շրջանում գրանցված ցնցումը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա՝ դառնալով վերջին հինգ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժը։
Երկուշաբթի օրը 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է« տեղի ունեցել նաև Անկարայում։




















