Փետրվարի 4-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում
Feb 3, 2025
1 min read

Փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկզբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:




















