«Հնարավոր է, որ ՔՊ-ն Գյումրիում այլ խմբակցությունների ավագանու անդամներից իր օգտին մարդ հավաքագրի». Էդգար Ղազարյան
Apr 7, 2025
1 min read
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս որոշակի լռությունն ու հանդարտությունը ինձ անհանգստացնում է: Վստահ եմ, որ նրանք հիմա պասիվ չեն և համերաշխ չեն Գյումրիում կատարված ընտրության և արդյունքների հետ»,- «Թերթ տվ»-ի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Նա ընդգծել է, որ հնարավոր է ՔՊ-ն հիմա փորձի այլ խմբակցությունների ավագանու անդամներից իր օգտին մարդ հավաքագրել, «առավել ևս որ իրենց որոշման համար ընդհամենը պետք է 2 թե 3 մանդատ»: «Վտանգը կա, որ կարող է նրանք նորից գողանան ժողովրդի քվեն և իշխանությունը: Մյուս բոլոր քաղաքական ուժերը, ովքեր անցել են Գյումրու ավագանի, պետք է շարունակեն պահպանել զգոնությունը»,- նշել է հասարակական-քաղաքական գործիչը:




















