top of page

«Ժողովուրդ». Ինչ է քննարկել Բագրատ Սրբազանը ընդդիմադիր խմբակցություւների հետ հանդիպմանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 12, 2024
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են ընդդիմադիր շարժման առաջիկա անելիքները, շարժման մարտավարության եւ սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հաստատեց, որ հանդիպումը կայացել է. «Նման քննարկումներ պարբերաբար լինում են, դա էլ եղել է հերթական հանդիպումը, որեւէ արտառոց բան չկա», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2410
bottom of page