top of page

«Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները». Նարեկ Կարապետյան

Jul 23, 2025
1 min read

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում:


Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝


• բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները


• փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը


• հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները


• և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը


Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»:

 
 
1/2990
bottom of page