top of page

«Դուրս եկեք ձեր ֆեյքազոմբիական լսարանից, եկեք «Իմնեմնիմի»-ի տաղավար». Վազգեն Սաղաթելյան

Dec 23, 2024
1 min read

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է արել, որում խնդրում է քաղաքացիներին նկարել սրճարաններում ծխող պաշտոնյաների և ուղարկել նկարներն իրեն: Գրառումն, ի դեպ, պարունակում էր կոպիտ ուղղագրական սխալ, բայց ՀՀ քաղաքացիներն արագ վրա հասան և կրթեցին բարձրագույն կրթություն չունեցող պաշտոնյային:Աննա Հակոբյանն էլ իր հերթին ցիտում է մի գրառում, որտեղ իրենց ընտանիքին մեղադրում են Հայաստանի համար աղետ դառնալու մեջ և պնդում, որ «կրթվելը նորաձև է» արշավի նպատակներից է նաև այդ հեղինակին տգիտությունից ազատելը:Աննա՛ Հակոբյան, մեր հրավերն ուժի մեջ է: Դուրս եկեք Ձեր փոքր ֆեյքազոմբիական լսարանից, եկեք «Իմնեմնիմի»-ի տաղավար և պատմեք, թե էդ ինչ արշավ է և որքանով եք Դուք և Ձեր կողմից հավաքագրված մարդիկ կոմպետենտ կրթելու գործում: Խոստանում եմ ապահովել քաղաքակիրթ միջավայր»:

 
 
1/2990
bottom of page