«Անվտանգության վերաբերյալ սրանց պատկերացումները ընդդիմախոսներին «հոդվածի տակ մտցնելն» է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի կանոնները «հողի վրա» կարծես էականորեն փոխվել են:Եթե նախկինում այս սկզբունքի խախտում կարող էին թույլ տալ միայն «մեծերը», հիմա, կարծես, այն աստիճանաբար վերածվում է «շարքային» իրավախախտման:Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո` 2021-23 թվականների ընթացքում, ՀՀ ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կմ օկուպացրել է:Միջազգային ճնշման բացակայության և ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում, Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլ տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ:Իսկ փաշինյանական իշխանութունը խոսում է ամեն ինչից` կենցաղից մինչև անհեթեթության հասնող օրակարգերից, սակայն պետական անվտանգության վերաբերյալ սրանց պատկերացումները սկսվում և ավարտվում են քաղաքական ընդդիմախոսներին «հոդվածի տակ մտցնելուց» և ազատությունից զրկելով»:




















