top of page

Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան

  • 18 hours ago
  • 1 min read

«Մոտ երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել և այժմ գտնվում է հիվանդանոցում»,- ԱԺ միջանցքում ասաց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ այսօր Երկորդ նախագահը ձերբակալությունից հետո վատացել է, և նրա համար շտապօգնություն են կանչել։

Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ վիրահատական միջամտության մասին տեղեկությունը նախկինում չէր հրապարակվել։

«Այսօր, երբ քննչական գործողությունների և ձերբակալության ֆոնին նրա համար շտապօգնություն են կանչել, նրա վիճակի հարցը հատկապես սրվել է։ Չնայած առողջական խնդիրներին՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է»,-տեղեկացրեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Խուզարկություններ են իրականացվել նաև երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, ինչպես նաև ընտանիքին պատկանող ընկերություններում։


 
 
1/2892
bottom of page