«Հայաստանում կոռուպցիան շարունակում է ծաղկել Նիկոլի օրոք և Նիկոլի շնորհիվ»․ Արմեն Աշոտյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

«Կոռուպցիա կա՛, կա՛ կոռուպցիա։ Թարմ տվյալներ՝ Հայաստանում կոռուպցիայի մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և հրապարակել տեսանյութ, որտեղ անդրադառնալով Թրանսփարենսի Ինթերնեյշնլի (Transparency International) հրապարակած կոռուպցիայի ընկալման ինդեքսի մասին զեկույցին, մասնավորապես ասում է․ «Կոռուպցիայի ընկալման ինդեքսով այս տարի Հայաստանը հետընթաց է արձանագրել, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանում ոչ միայն կա կոռուպցիա, այլև Նիկոլի հռչակած կոռուպցիոն պայքարն անարդյունավետ է։ Պատկերացրեք, ինչքան բարձր է եղել կոռուպցիայի մակարդակը Հայաստանում, որ նույնիսկ Նիկոլի գեոպոլիտիկ տերերը, որոնց ձեռքերում է նման զեկույցների վրա ազդեցությունը, չեն ցանկացել մխտրվել և բացահայտ չեն նկարել բարձր գնահատականներ ու լավ ցուցանիշներ։ Հայաստանում կոռուպցիան շարունակում է ծաղկել Նիկոլի օրոք և Նիկոլի շնորհիվ»։




















