Նոր պապ կրկին չի ընտրվել
May 8, 2025
1 min read
Սիքստինյան կապելլայի ծխնելույզից կրկին սև ծուխ է բարձրանում։ Վատիկանի կարդինալները երկրորդ անգամ չկարողացան նոր պապ ընտրել։
Ընտրվելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա կարդինալների ձայների երկու երրորդից ավելին։ Մինչև հիմա սա տեղի չի ունեցել։ Երբ կոնկլավը միաձայն որոշման հասնի, խողովակից սպիտակ ծուխ դուրս կգա։
Հիշեցնենք՝ Հռոմի պապի ընտրության քվեարկությունը սկսվել էր երեկ։




















