«Ստեփանավանում ՃՈ պետը զանգել, պարեկներին ասել է` էտ ավտոն շատ ա քաղաքում ֆռֆռում, կանգնեցրեք, ակտ գրեք». Դավիթ Ջիլավյան
«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր. վարորդի ընկեր» ֆեյսբուքյան խմբի անդամ Դավիթ Ջիլավյանն ահազանգում է. «Եկել եմ մի հատ աբսուրդ պատմեմ։ Իսկական բեսպրիդել:Երեկ Ստեփանավանում բարեկամիս, ում վարորդականը ռուսական է, կանգնեցնում են պարեկները: Թե բա.
-Նոր պետերը ասացին, որ էս ավտոն կանգնեցնենք, կես ժամ առաջ տեսել են, որ ռեմեն գցած չես եղել:-Ախպեր, ի՞նչ եք խոսում, հիմա գցած եմ:-Բա չէ, հիմա կարողա գցած ես, կես ժամ առաջ տեսել են, որ գցած չես եղել: Գրում ենք, եթե համաձայն չես, վարորդականդ չենք տալիս, մինչև չմուծես։Զանգել է ինձ, ասում եմ` էտ ի՞նչ են խոսում, ո՞նց կարա կես ժամ առաջ մեկի ասածի հիմքով ակտ գրեն:Վերջը գրում են, մուծում ենք, որ վարորդականը տան, հիմա պիտի դատարան տանք։Հետո ուրիշ մարդ գնում, տեսնում է պարեկներին, ասում է 1 ժամ ա` Հայաստան է եկել, էտ երեխուն խի՞ եք նենց անում, որ ընդհանրապես չուզի գալ Հայաստան։ Ասում են. «Ախպեր ջան, դե պետը զանգել ա, ասել ա` էտ ավտոն շատ ա քաղաքում ֆռֆռում, կանգնացրեք, ակտ գրեք»։Դե արի ու դիմացի»:




















