top of page

Երբ դուք ասում եք՝ եկեք գործարան կառուցենք, ես լարվում եմ, քանի որ այսօր նոր-նոր սովորում ենք մանկապարտեզ ու դպրոց կառուցել. Փաշինյանը՝ Բագրատյանին

Mar 26, 2025
1 min read

«Երբ դուք ասում եք՝ եկեք գործարան կառուցենք, ես լարվում եմ, քանի որ այսօր նոր-նոր սովորում ենք մանկապարտեզ ու դպրոց կառուցել», ԱԺ-ում, արձագանքելով  ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ամեն  ինչ պետք է սկսենք խոստովանությունից, որ մեր բոլոր պրոբլեմները կապված են կրթության հետ: Ընդ որում, արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, արդյունաբերության․․․ ամեն ինչը կապված է կրթության հետ: Մենք ինչ պրոբլեմ ունենք, ունենք մի բանի պատճառով, որ չգիտենք այդ պրոբլեմի լուծումը: Մենք ամբիոններից խոսում ենք, բայց երբ գործիքները տան ու ասեն՝ լուծի, կպարզվի, որ դա այդքան էլ հեշտ բան չի»,-հավելեց նա:

 
 
1/2990
bottom of page