top of page

«Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ»-ն աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն է, ՀՀ-ն մերը չէր և այլևս մերն է. Փաշինյան

Apr 15
1 min read


Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է: Այս մասին ԱԺ-ում Կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դեռևս 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել, որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը, և այդ գերագույն նպատակը՝ ահա իրագործված է: Հարց է հնչում՝ ի՞նչ գնով, այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել, այո, բազում զոհերի ու զոհոհությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց մենք այսօր ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն պատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում, անսահման հորիզոն մեր առջև: 

«Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ» խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է: Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր, և այլևս մերն է: Մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, ինքնիշխանության, բարեկեցության, անկախության, անվտանգության ու ապագայի հաշվին, մենք դա չենք հասկացել:

Գուցե եղել են մարդիկ, ովքեր հասկացել, բայց չեն բարձրաձայնել: Եղել են մարդիկ, որ և հասկացել են, և բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ էլ լռեցրել ենք՝ համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում ինչ են խոսում, մինչդեռ մենք՝ այդ թվում ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում սկսած 1988 թվականից, և արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ և ի հեճուկս մեր պատմության մեզ տված դասերին»,- նշել է նա:

 
 
1/2990
bottom of page