top of page

Էրդողանը փորձում է հաշտեցնել Ադրբեջանին ու Ռուսաստանին

Jul 5, 2025
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե  ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ քննարկել է  Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծագած կոնֆլիկտն ու եկել է այն եզրակացության, թե Ալիևը շահագրգռված չէ, որ  լարվածությունը խորանա։

«Պարոն Ալիևը շատ զգույշ և խոհեմ քայլեր է ձեռնարկում,  շահագրգռված չէ, որ լարվածությունը պահպանվի կամ խորանա։ Ես դա հասկացել եմ նրա հայտարարություններից, նա հակված է, որ խնդիրը կարգավորվի»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

Նա հավելել է, թե Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի ու Ռուսաստանի շուրջ ծավալվող զարգացումներին, նույնիսկ հանդարտության կոչ է ուղղել «երկու կողմերին» ու  վստահություն հայտնել, որ թե՛ Պուտինը, թե՛ Ալիևը, «ունեն բավականաչափ խոհեմություն՝ հաղթահարելու համար խդիրները»։

 
 
1/2990
bottom of page