top of page

Դшնակի բազմաթիվ հարվածներ, սպшնված կինը տոկոսով փող է տվել

  • 2 hours ago
  • 1 min read


Շենգավիթ վարչական շրջանում կնոջը դանակի հարվածներով սպանելու դեպքից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Տարեց կինը, ըստ նախնական վարկածի, վերոնշյալ հասցեում ապրել է թոռան հետ, վերջինիս թոռը աշխատանքի է եղել ու երբ աշխատանքից վերադարձել է տուն, հայտնաբերել է տատիկին սպանված, իսկ տունը տակնուվրա արված:

Ըստ նախանական վարկածի՝ ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները բնակարան են մտել գողությանբ նպատակով ու սպանել են կնոջը: Նախնական տեղեկությունների համաձայն, սպանված կինը տոկոսով փող է տվել մարդկանց (փոխառություն) ու չի բացառվում, որ ենթադրյալ հանցագործները այս մասին իմացել են ու ավազակային հարձակում են իրականացրել: Այս պահին ձերբակալված անձ չկա, իրավապահները օպերատիվ աշխատանքներ են իրականացնում:

Ad

Հիշեցնենք, որ հայտնել էինք, որ երեկ՝ ապրիլի 9-ի գիշերը, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկում կնոջ դի կա։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել նաև քրեական և համայնքային ոստիկանները։ Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և կարելի է ասել՝ միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12։00-13։00-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված»։

 
 
1/2673
bottom of page