Mash․ Վնուկովո օդանավակայանում հեղեղման պատճառով Երևանի չվերթը հետաձգվել է
Jun 8, 2025
1 min read

Վնուկովո օդանավակայանում հեղեղման պատճառով հետաձգվել են չվերթեր դեպի Երևան, Պսկով, ինչպես նաև երկուական չվերթ՝ դեպի Սանկտ Պետերբուրգ և Նալչիկ, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
«Մայրաքաղաքում շարունակվում է հորդառատ անձրևը։ Մերձմոսկվայի բնակիչները հայտնում են նաև կարկուտի մասին», - գրում է աղբյուրը։




















