top of page

Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները

Jan 9, 2025
1 min read

Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված․ Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են, հայտնում է Aliq.ge-ն։

Պետական ​​դրոշներն իջեցվել են Վրաստանի խորհրդարանի, կառավարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության շենքերից։

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների։ Սաբերիո գյուղում բռնկված հրդեհը 5 երեխայի կյանք է խլել։

 
 
1/2990
bottom of page