Ներկայացվել է ՉԼ-ի փլեյ-օֆֆի և եզրափակչի գնդակը
Feb 10, 2025
1 min read

Գերմանական սպորտային Adidas ապրանքանիշը այսօր՝ փետրվարի 10-ին, պաշտոնապես ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչի համար նախատեսված գնդակը:
«Ստեղծված է Մյունխենի համար, ստեղծված է Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 11-ին և 12-ին։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա 2025 թվականի մայիսի 31-ին Գերմանիայի Մյունխենի «Արենա Մյունխեն» մարզադաշտում։




















