top of page

«Ձեր ականջին օղ արեք. մյուս անգամ չհամարձակվեք գաք էստեղ, տակից, գլխից դուրս տաք». Փաշինյանը հունից դուրս եկավ

Feb 12, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը պարտավորություն ունի միայն հայ ժողովրդի առջև։ Այդ մասին Փաշինյանն ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին՝ ստանձնե՞լ է արդյոք Ալիևի առաջ պարտավորություն՝ երկրի ներսում «ռևանշիզմի» դեմ պայքարում։

«Ուրեմն, ես ձեզ ասեմ՝ երկրագնդի վրա չկա որևէ ուրիշ սուբյեկտ, որի առաջ ես պարտավորություն ունենամ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիրները «մայակներ» են պահում Ադրբեջանի համար, թե որտեղ է պետք խփել։

«Ես, բացի ՀՀ քաղաքացուց, ուրիշ որևէ մեկի առաջ պարտավորություն չունեմ, ձեր ականջին օղ արեք։ Մյուս անգամ չհամարձակվեք գաք էստեղ, տակից, գլխից դուրս տաք»,- հունից դուրս եկավ Փաշինյանը։

Իրավիճակն ԱԺ-ում լարվեց, ՔՊ-ականներն ու ընդդիմադիր պատգամավորները լեզվակռվի մեջ մտան։

 
 
1/2990
bottom of page