top of page

«Գիտխորհրդի կազմում չեն ներառել դոկտոր-պրոֆեսորների՝ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով». Կարապետ Պողոսյան

Mar 20, 2025
1 min read

Իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ահազանգ Շիրակի Պետական Համալսարանից


Ըստ մեզ ահազանգած դասախոսների՝ համալսարանում փորձում են վերջնական ավիրել կրթագիտական մակարդակը։ Վաղվանից սկսվում է մի քանի ամբիոնների վարիչների նոր ընտրական պրոցեսը։ Մեզ տեղեկացրել են, որ արդեն գիտխորհրդի կազմում գրեթե չեն ներառել համալսարանի դոկտոր֊պրոֆեսորների, զուտ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, կառավարման մարմինը ամբիոնի վարիչներ փորձում է նշանակել իր կամակատարներին, ըստ մեզ ահազանգող աշխատակիցների՝ դրանք մարդիկ են, ովքեր նույնիսկ մաքուր հայերենին չեն տիրապետում։


ԲՈՒՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմն ակնկալում է լրատվականների լայն աջակցությունը, որպեսզի կանխվի Շիրակի մայր բուհի վերջնական ավիրումը»:

 
 
1/2990
bottom of page