top of page

Դատարանը բավարարել է Վոլոդյա Գրիգորյանի հոր կողմից սեփականաշնորհված հողամասը Փարաքար համայնքին վերադարձնելու դատախազության պահանջը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 days ago
  • 1 min read
ree


Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հայցադիմումը բավարարվել է, ու Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը:



Խոսքը Փարաքարի նախկին համայնքապետ Լևոն Գրիգորյանի՝ Վոլոդյա Գրիգորյանի հոր կողմից համայնքի հողը ընդամենը 100 հազար դրամով սեփականաշնորհելու դեպքի մասին է։ Համայնքապետ Գրիգորյանը Փարաքարի Մերձավանի լիճ կոչվող տարածքը օտարել է եղբորը՝ Ռուբիկ Պայքարի Գրիգորյանին։




«Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ անցկացված աճուրդը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը»։

 
 
bottom of page