top of page

«Եթե խնդիր տեսնենք, կարձանագրենք, մի՛ կասկածեք»․ ՍԴ նախագահ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 24, 2024
  • 1 min read
ree

«Ահազանգեր կան, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հակասում է ՀՀ պետական շահին»,- լրագրողի այս դիտարկմանը պատասխանեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը․ «Բարձր դատարանը դրա համար է հավաքվել՝ որոշելու՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ. դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի։ Մի քանի րոպեից կսկսվի դատաքննությունը, այնուհետև որոշումը կհարապարակվի։ Եթե խնդիր տեսնենք, կարձանագրվի, մի՛ կասկածեք»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ ՍԴ-ն քննում է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականությունը։


Արման Դիլանյանը պատասխանեց նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ հարցին՝ ասելով, որ հետևում է, բայց չի միջամտում գործի քննությանը, երբ հասնի կարծիք հայտնելու ժամանակը՝ կխոսի։

1/2412
bottom of page