top of page

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Sep 30, 2024
1 min read

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Այստեղ նա  հոկտեմբերի 1-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին:

Միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները:

1/2990
bottom of page