top of page

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը երկու ամսով երկարաձգվեց

Aug 1, 2024
1 min read

Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի թվում որոշում ընդունվեց, որով առաջարկվում է անհայտ կորած 23 զինծառայողի ընտանիքների աջակցության ծրագիրը երկարաձգել ևս երկու ամսով՝ մինչև սեպտեմբեր:

Այդ նպատակով  պետական բյուջեից հատկացվեց  13,8 մլն դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

1/2990
bottom of page