3-րդ ավիավթարն այսօր. Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց
Dec 29, 2024
1 min read

KLM մարդատար ինքնաթիռը Օսլոյում թռիչքից անմիջապես հետո վթարային վայրէջք է կատարել` հիդրավլիկ համակարգի անսարքության պատճառով։ Այդ մասին հայտնում է Financialexpress.com-ը:
Վայրէջք կատարելիս ինքնաթիռը կանգ է առել խոտածածկի վրա և գլորվել թռիչքուղուց։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։
Կադրերը՝ այստեղ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կործանվել է Մուան թռչող Boeing 737-800 ինքնաթիռը. նախնական հաղորդվում է 151 զոհի մասին: Ինքնաթիռի կործանման պահը՝ այստեղ




















