top of page

Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել

Jan 3, 2025
1 min read

Ռուսական «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությունը՝ Ան-124 «Ռուսլան» և Իլ-76 բեռնատար ինքնաթիռների խոշորագույն մասնավոր օպերատորը, պատրաստ է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, տարբեր տեսակի բեռների համար առաջարկել մուլտիմոդալ լուծումներ, ինչպես նաև մասնակցել անձնակազմի վերապատրաստմանը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ավիաընկերության ինժեներական կենտրոնի ղեկավար Անատոլի Զագորդանը։


 

Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները մասնակցել էին Հայաստանի լոգիստիկ շուկայի վերաբերյալ կլոր սեղանին, որը կազմակերպել էր ՌԴ առևտրային ներկայացուցչությունը։

 
 
1/2990
bottom of page