Իրանի ՌԾՈւ-ն գրոհել է հիպոթետիկ թիրախները Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող ռազմածովային զորավարժություններում
Aug 14, 2024
1 min read

Իրանի ռազմածովային ուժերը երեքշաբթի զորավարժությաւններ են անցկացրել Կասպից ծովում, Աստարայի ափին, որը սահմանակից է Ադրբեջանին։
Ինչպես տեղեկացրել է Mehr-ը, ծովային պաշտպանության զորավարժություններն անցել են Աստարայում բանակի ՌԾՈւ բազայում երեքշաբթի երեկոյան։
Զորավարժությունների ընթացքում գրոհի են ենթարկվել հիպոթետիկ թիրախներ։
Աստարայի փոխնահանգապետ Համիդ Մուսավիի խոսքով՝ զորավարժությունների նպատակը ռազմածովային ուժերի առավելագույն պատրաստվածությունն է։




















