«Եթե փնթի ինֆորմացիան սպորտ լիներ, Չախոյանը օլիմպիական չեմպիոն կլիներ». Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պատասխանը՝ բլոգերին

Արտակ Հովակիմյանի խոսքով՝ կառուցել են ջրահեռացման համակարգ, խմելու ջուր ու էլեկտրականություն են քաշել, արված աշխատանքների մեծ մասն իր բնորոշմամբ հողի տակ է, մնացած աշխատանքներն են լայն թափով են ընթանում: Նախորդ տարվա հոկտեմբերից դադարեցրել են շինաշխանտանքները, իրենց նպատակը որոկյալ արդյունք ունենալն է, եղել, գարնանն էլ եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել, որ աշխատանքները ակտիվ ընթանան:
Նշենք, որ զբոսայգում ընթացող շինաշխատանքներն ու տրված ժամկետների վերաբերյալ հայտարարություններին էր անդրադարձել բլոգեր Արթուր Չախոյանը, հայտարարելով՝ թե սահմանված ժամկետում շինաշխատանքները չեն իրականացվել: Հովակիմյանին հարցրեցինք, ինչու է այդպես:
Շինաշխատանքների ավարտի ժամկետ կա, բայց վարչական շրջանի ղեկավարն այն չի բարձրաձայնում, կարճ ասում է՝ իրենց նպատակն էլ է մեկ օր շուտ բարեկարգված, լուսավոր ու մաքուր զբոսայգին դարձնել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ամենօրյա այցի վայր: Այն շատ չի ուշանա, աշխատանքների մեծ մասն ավարտված է, կարևորը՝ որակով, որին ինքն ամձամբ է հետևում:
Մանրամասները՝ տեսանյութում:




















