«Մեզ ողջունում են էն բանի համար, որ կյանքում իրենք չէին անի»․ Արմեն Աշոտյան
Aug 10, 2025
1 min read

«Ով դրսից ողջունում է մեզ, ողջունում է էն քայլի համար, որ կյանքում ինքը չէր անի։ Օրինակ, տեսա, որ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ, ով ողջունել է։ Սիրելի Հնդկաստանի հարգելի նախարար, դե եթե տենց լավ բան ա, բա Պակիստանի հետ ձեռք ձեռքի տվեք, Ջամու, Քաշմիրից հրաժարվեք, դեմիլիտարիզացվեք, դրեք, օրինակ, Թրամփի կամուրջ։ Կամ Մոլդովայի նախագահը, Մայա Սանդու ջան, որ ողջունում ես, Պրիդնեստրովիան նույն ձևով արա, սաղից հրաժարվի, ասա, որ Մոլդովա չի, էն Գագաուզիայի նախագահին, որ դատեցիր, հետ բեր, Գագաուզիան էլ ճանաչի ու թող բոլորը քո գլուխը շոյեն՝ ոնց Նիկոլինը»,- Իմնեմնիմի փոդքասթի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով եռակողմ հանդիպման արդյունքները ողջունող պետություններին։




















