Ռուսաստանի դեսպանը կոնգրեսականին հանձնել է Քենեդիի սպшնությшն վերաբերյալ փաստաթղթեր
- Elen Hovsepyan

- Oct 15
- 1 min read

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանրապետական կոնգրեսական Աննա Պաուլինա Լունային փոխանցել է Ռոսարխիվի նյութեր, որոնք հիմնված են ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության վերաբերյալ գաղտնազերծված խորհրդային փաստաթղթերի վրա, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դիվանագիտական առաքելությունից։
Արարողությունը տեղի է ունեցել դեսպանի Վաշինգտոնի նստավայրում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խոստացված Քենեդիի սպանության լրացուցիչ հետաքննության շրջանակներում Դարչիևը «հեղինակային իրավունքի տիրոջ համաձայնությամբ» հանձնեց Դաշնային արխիվային գործակալության (Ռոսարխիվ) կողմից հրապարակման համար նախատեսված նյութեր՝ հիմնված գաղտնազերծված խորհրդային փաստաթղթերի վրա: Դրանցից մի քանիսը ամերիկյան կողմը նախկինում ստացել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անաստաս Միկոյանից, որը ներկայացնում էր Խորհրդային Միությունը պետության ղեկավարի հուղարկավորությանը»։ Սա արվել է Լունայի խնդրանքով։




















