top of page

«Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել

May 29, 2024
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում տեղի ունեցող արտաքին քաղաքական փոփոխությունների ֆոնին իշխանական պատգամավորները արտգործնախարար Արարատ Միրզոյանին կանչել են ԱԺ:

ՔՊ-ականների եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ փակ ֆորմատով:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ դեռ ապրիլին ԱԺ-ում նախատեսված էր հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:

Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի: Կարճ ասած՝ խմբակցության հետ «թիթեռ» նկարելու ժամանակ չունի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2990
bottom of page