«Անհրաժեշտ է մերժել ժողովրդավարական արժեքների այլասերումը»․ Անդրանիկ Թևանյան
- Elen Hovsepyan

- Oct 22, 2024
- 1 min read

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Իրական արևմտյան (համամարդկային) արժեքներն այսօր պետք է պաշտպանել «կոլեկտիվ» Արևմուտքից, որը Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և նմանատիպ մյուս երկրների հանդեպ նեոռասիզմ ու նեոֆաշիզմ է կիրառում: Մեզ ասում են, որ դուք ընդամենը հետաքրքիր եք որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ պայքարում: Այդ ամենի հետևանքով Ուկրաինան քամվում է:Մոլդովայում դիկտատուրա է, բայց Արևմուտքն ասում է, որ դա ժողովրդավարություն է և կեղծում է ընտրությունները (ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն զոռով անցկացրեցին՝ դիմելով ընտրակեղծիքների):Վրաստանը դիմադրում է և չի ուզում զոհաբերվել, ինչն առաջացրել է Արևմուտքի զայրույթը: Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դնել զոհասեղանին՝ հանուն արևմտաթուրքական ծրագրերի ու հանուն սեփական կաշվի փրկության: Մեզ անհրաժեշտ է մերժել ժողովրդավարական արժեքների այլասերումը, մերժել դրածո Նիկոլի քաղաքականությունը և ձևավորել նոր իշխանություն»:




















