Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ
Jun 26, 2025
1 min read

Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ։
«Կարծում ենք՝ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկում ունենալ Ադրբեջանի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին քննարկումը տեղի է ունեցել Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։




















