top of page

Հալեպի օդանավակայանի գործունեությունը 24 ժամով դադարեցվել է քաղաքում տեղի ունեցող բախnւմների պատճառով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 days ago
  • 1 min read


Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև լարված բախումների ֆոնին, հաղորդել է Ռիա Նովոստին։

«Հալեպի մի քանի շրջաններում անվտանգության վերջին զարգացումների լույսի ներքո, ուղևորների և անձնակազմի անվտանգության համար որոշվել է 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանից և դեպի օդանավակայան բոլոր չվերթները», - սոցիալական ցանցերում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Ավելի վաղ SANA-ն հաղորդել էր, որ Հալեպ քաղաքում «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» քրդական աշխարհազորայինների և Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է չորս մարդ, 26-ը՝ վիրավորվել:

 
 
1/2518
bottom of page