top of page

Իրաքը հայտարարել է Իրանի հետ շփումների մասին՝ Հորմուզի նեղուցով տանկերների անցման հարցով

Mar 17
1 min read


Իրաքը կապի մեջ է Իրանի հետ, որպեսզի թույլտվություն ստանա իրաքյան նավթով բեռնված տանկերների անցման համար Հորմուզի նեղուցով: Այս մասին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Հայյան Աբդել Ղանին, ում խոսքերն է մեջբերում Իրաքի պետական լրատվական գործակալությունը՝ INA-ն։

«Շփումներ են հաստատվել Իրանի հետ՝ իրաքյան նավթ տեղափոխող մի շարք տանկերների անցման թույլտվություն ստանալու նպատակով»,- ասել է նախարարը:

Ըստ INA-ի տվյալների՝ տարածաշրջանային իրադարձությունների պատճառով Իրաքում նավթի արդյունահանումը օրական 4,3 միլիոն բարելից նվազել է մինչև 1,2 միլիոն:

Հիշեցնենք, որ Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է։ Սա անդրադարձել է նաև տարածաշրջանի երկրների արդյունահանման և արտահանման ծավալների վրա։

 
 
1/2990
bottom of page