top of page

Մեքենան մխրճվել է շքերթի դուրս եկած մարդկանց մեջ․ կան տուժածներ

Apr 5
1 min read


Ամերիկյան Լուիզիանա նահանգի Նյու-Այբիրիա քաղաքում մեքենան մխրճվել է շքերթի դուրս եկած մարդկանց մեջ։ Տուժել է առնվազն տասնհինգ մարդ։



Այս մասին հայտնում է տեղի Ոստիկանապետի գրասենյակը, ըստ Reuters-ի փոխանցման։ Տուժածներից ոմանք հոսպիտալացվել են։ Կան այնպիսիք, որոնք վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Երկու տուժած հիվանդանոց է տեղափոխվել սանավիացիայով։


Ոստիկանությունը հայտնել է նաեւ, որ դեռ պարզված չէ, թե վրաերթը կանխամտածված է եղել, թե ոչ։ Վարորդը ձերբակալվել է։



 
 
1/2990
bottom of page