Ներմուծվելու է փոքր ձեռնարկատերերի հարկերի 100 % հետվերադարձի քաղաքականություն, նաև՝ միջին ձեռնարկատերերի համար. «Հայաստան» դաշինք
- 5 hours ago
- 2 min read

«90-ականների վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանը, տնտեսական, արդյունաբերական և ենթակառուցվածքների փոփոխության արդյունքում արագորեն սկսեց աճել։ Այնքան արագ, որ Համաշխարհային բանկը Հայաստանը կոչեց Կովկասի վագր»,-««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշները» նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ այդ տարիներին միջինում 12 % աճ գրանցվեց և առաջին անգամ դրական միգրացիա արձանագրվեց։
Ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները՝ Խաչատրյանն ասաց. «Մի անգամ մենք արդեն տնտեսությունը հանել ենք ճգնաժամից, այսօր կրկին տնտեսությունը ճգնաժամի մեջ է»։
Նա նկատեց, որ ներկայում Հայաստանի տնտեսական ածը հիմնականում ծառայությունների , մանրածախ առևտրի վրա է հիմնված, իսկ արտահանումը հիմնականում ապահովում է ոսկին, ադամանդը, հանքարդյունաբերությունը, կոնյակը, ծխախոտը։
«Ո՞ւր է մեր արդյունաբերական պոտենցիալը, ո՞ւր է այս իշխանությունների գովերգած բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Իսկ այն տնտեսական աճը, որը ցույց են տալիս՝ պարտքի հետևանք է։ 8 տարվա ընթացքում Հայաստանի պարտքը կրկնապատկել են՝ հասցրել է 15 մլրդի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ արձանագրելով, որ այդ պարտքի բեռը բոլորն են կրելու, նույնիսկ նորածինները ու այսօրվա դրությամբ միջինը 5 հազար դոլար պարտք կա յուրաքնաչյուր քաղաքացու վրա։ հավելեց.
Նա ասաց, որ հունիսիս 8-ից «Հայաստան» դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու արդյունաբերության վերածննդին, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը, մրցակցային առավելությունների վրա հիմնված մրցունակ Հայաստանին, և ստեծվելու են «Արտադրված է Հայաստանում» քաղաքականությունը, արդյունաբերությունը լինեու ՀՆԱ-ի 25 %-ը՝ հարկային արտոնություններով և թիրախային ծրագրերով։ Իսկ բարձր տեխնոլոգիաները արդյունաբերության 10 %-ն է կազմելու։
ԸՆդդիմադիր պատգամավորը նշեց, որ ներմուծման փոխարինման քաղաքականությամբ տեղական արտադրանքն են խթանելու։
Խաչատրյանը հայտնեց, որ ներմուծելու են փոքր ձեռնարկատերերի հարկերի 100 % հետվերադարձի քաղաքականություն, նաև միջին մեծության ձեռնարկատերերի համար՝ կախված ոլորտներից և տարածքներից։
«Բայց միայն հարկերը հետ վերադարձնելով չենք սահմանափակվելու, նաև խոշոր թիրախային աջակցություն ենք իրականացնելու»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ պետք է աջակցեն արտահանմանը, նաև՝ խորհրդատվական աջակցության ցուցաբերման միջոցով։
Նա հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի ծրագրերից է ներքին ռեսուրսներով մեծ ներդրումային ֆոնդի ստեղծումը, որպեսզի պետությունն այլևս պարտքեր չներգրավի, իսկ գործող իշխանությունների վերցրած պարտքերի նպատակայնությունը պետք է ստուգվի, որպեսզի պարզեն, թե դրանք պետության համար են ծախսվել, թե այլ նպատակներով են օգտագործվել։




















