top of page

«Մանդատները վայր դնելու պահը հասունացել է»․ Սուրեն Սուրենյանց

Sep 29, 2024
1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մի քանի շաբաթ առաջ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է այն կարևոր պահը, երբ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատները:Այդ պահը հասունացել է:ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել դելիմիտացիա/ դեմարկացիայի հարցերով հանձնաժողովների գործունեության Կանոնակարգը:Իմ ունեցած տեղեկություններով, կառավարությունը մտադիր է այս փաստաթուղթն արագ ուղարկել ԱԺ՝ առաջիկա քառօրյայում վավերացման:Որևէ ռացիոնալ քաղաքական ուժ, բանական մարդ դեմ չէ հայ-ադրբեջանական կարգավորմանը, դելիմիտացիա/ դեմարկացիային:Բայց այս Կանոնակարգը, որը քարտեզային որևէ նկարագիր չունի, Հայաստանի կապիտուլյացիայի «Ճանապարհային քարտեզ» է:Ընդդիմությունը խորհրդարանում չի կարող հակազդել իշխանության մտադրություններին, ցավոք՝ Սրբազան շարժման պոտենցիալը թույլ չի տալիս փողոցով հասնել նրան, որ խորհրդարանը հետ կանգնի Կանոնակարգը վավերացնելու մտքից:Խորհրդարանական ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները՝ մի կողմից, ողջ պատասխանատվությունը թողնելով Փաշինյանի և նրա «ուսապարկերի» վրա, մյուս կողմից՝ երկրում հարուցելով քաղաքական համապարփակ ճգնաժամ:Սա ճանապարհ է, որն արդյունավետ մարտավարության համադրմամբ, կարող է բերել փողոցի ակտիվացման՝ հեղափոխության կամ արտահերթ ընտրությունների հանգուցալուծմամբ»։

1/2990
bottom of page