Նախկին նախագահների ժամանակ եղել են սխալներ, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում, իրենց էլ եմ ասել. Բագրատ Սրբազան
- Elen Hovsepyan

- Oct 6, 2024
- 1 min read

Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, բայց մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում։ Ես նախագահներին էլ եմ այդ մասին ասել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները. ոչ մի թշնամական երկիր մեզ ո՛չ սպառնացել է, ո՛չ էլ պարտադրել»,- ասաց նա։




















