Ավտովթար՝ Լոռու մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր
Dec 17, 2024
1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Sprinter» և «Toyota Carina» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:




















