top of page

Հութիները հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին

Jan 14, 2025
1 min read

Եմենի հութիները («Անսար Ալլահ» շարժում) երկրորդ հրթիռային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին վերջին 12 ժամում։ Ինչպես նշել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, հութիների ուժերը հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհել են  Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը Թել Ավիվում։

«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերըռազմական գործողություն են իրականացրել՝«Պաղեստին 2» տիպի հիպերձայնային բալիստիկհրթիռով գրոհելով Յաֆոյի (Թել Ավիվ) օկուպացվածտարածքում Իսրայելի՝ այսպես կոչվածհակառակորդի պաշտպանությաննախարարությունը։ Հրթիռը հասել է թիրախին, բայցորսալու համակարգերը չեն կարողացել հետեւելդրան»,- ասել է Սարիան հութիներին պատկանող «Al Masirah» հեռուստաալիքի եթերում:

Երեքշաբթի առավոտյան իսրայելական բանակը Եմենից արձակված հրթիռը «որսալու մի քանի փորձ է արել»։ Երկուշաբթի օրը հութիների կողմից աջակցվող զինվորականների խոսնակն ասել է, որ այն հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվում «կարեւոր թիրախին»: Իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակման ժամանակ հրթիռը որսացել է երկրի օդային տարածքից դուրս։

 
 
1/2990
bottom of page