top of page

Ալիեւն արդեն երեք անգամ շնորհավորել է Վրաստանի կառավաող կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով

Jan 18, 2025
2 min read

2024թ. հոկտեմբերի 26-ին կայացածխորհրդարանական ընտրություններից հետոԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն երեքանգամ շնորհավորել է «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ, հայտնել է«Ազատություն» ռադիոկայանի վրացականծառայությունը։

«Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ անկեղծորենշնորհավորում եմ ձեզ «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որըդուք ներկայացնում եք ընտրություններում, եւմաղթում նորանոր հաջողություններ ձեզ եւ ձերամբողջ թիմին», - հունվարի 17-ին ասել է ԱլիեւըԲաքվում, Կոբախիձեի հետ համատեղ մամուլիասուլիսում։

«Ձեր կուսակցության հաղթանակը առանձնակի նշանակություն ունի, որպեսզի Հարավային Կովկասնայսուհետ դառնա կայուն տարածաշրջան, եւ մենքուրախ ենք այս հաղթանակի համար՝ որպես ձերընկերներ եւ եղբայրներ»,- ավելացրել է նա։

Ադրբեջան այցը Կոբախիձեի առաջին օտարերկրյա այցն է ընտրություններից հետո, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Ալիեւը նշել է, որ վերջին 10 ամիսների ընթացքումՎրաստանի վարչապետը երեք անգամ այցելել էԲաքու, սակայն ներկա այցը «առանձնահատուկնշանակություն ունի»։ Կոբախիձեն, իր հերթին, համոզված է, որ Ալիեւի հետ վերջին հանդիպումը«ուղի կհարթի Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւհամագործակցության հետագա ամրապնդման եւընդհանուր նպատակներին հասնելու համար»։

Ալիեւը նախ շնորհավորել է «Վրացականերազանքին» հոկտեմբերի 27-ին տարածհաղթանակի կապակցությամբ՝ ասելով, որ«քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենցաջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը եւ ավանդական արժեքներին»։

Նոյեմբերին նա կրկին շնորհավորել է Կոբախիձեին, այս անգամ անձամբ, Բաքվում Կլիմայիփոփոխության մասին ՄԱԿ շրջանակայինկոնվենցիայի շրջանակում։

Ադրբեջանի նախագահը նաեւ այն սակավաթիվհամաշխարհային առաջնորդներից է, որըշնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլուն Վրաստանինախագահի պաշտոնում ընտրվելուկապակցությամբ։

Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝խորհրդարանում քվեարկության ավարտից մի քանիժամ անց, որը բոյկոտել էր ընդդիմությունը։ Ալիեւիցբացի Կավելաշվիլուն շնորհավորել են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Հունգարիայի, Թուրքիայի եւՉինաստանի ղեկավարները։

Բացի այդ, Կոբախիձեն բազմիցս շնորհավորանքներէ ստացել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովից։

«Ազատություն» ռադիոն նշել է, որ պաշտոնականԲաքվի եւ Թբիլիսիի հռետորաբանությունը ավելի ուավելի է նման քննադատություն հնչեցնումԱրեւմուտքի, հատկապես ԱՄՆ, Եվրամիության եւՖրանսիայի հասցեին: Հատկանշական էր Վրաստանի արտգործնախարար ՄակաԲոչորաշվիլու եւ նրա ադրբեջանցի գործընկերՋեյհուն Բայրամովի հունվարի 16-ի մամուլի ասուլիսը։ Բայրամովն իր ելույթի զգալի մասը նվիրել է «ԱՄՆդեմոկրատական ​​վարչակազմի» վրահարձակումներին եւ «USAID-ի գործունեություննԱդրբեջանում ամբողջովին դադարեցնելու» կոչին։

Սակայն Վրաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները միշարք հարցերի էապես տարբերվում են, մասնավորապես Ռուսաստանի մասով, ընդգծել ենվրացական լրատվամիջոցները։

Եթե Բաքուն ակտիվորեն համագործակցում էՄոսկվայի հետ՝ պահպանելով էներգետիկգործընկերությունը Եվրոպայի հետ, Թբիլիսին, ընդհակառակը, դիվանագիտական ​​հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, թեեւվերջերս իշխող «Վրացական երազանքն» ավելի ուավելի է դիմել այն հռետորաբանությանը, որըքննադատներն անվանում են «կրեմլամետ»։

Երկու երկրների միջեւ համագործակցությունը շատավելին է, քան քաղաքական հայտարարությունները:

Վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես մտնում էՎրաստանի խոշոր առեւտրային գործընկերներիհնգյակում՝ նրա տնտեսությունում ներդրելով 3,6 մլրդդոլար։ Վրաստանով տարանցմամբ Ադրբեջանը իրգազն արտահանում է 11 երկիր, իսկ Վրաստանը իրսպառած բնական գազի ավելի քան 80 տոկոսըստանում է Ադրբեջանից։

Էներգետիկայից բացի Թբիլիսին եւ Բաքուն համատեղ մշակում են տրանսպորտային խոշոր նախագծեր։ Երկու պետություններն էլ առանցքային դեր ունեն Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) զարգացման գործում, որը կապում է Չինաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Եվրոպան։ Այս երթուղին ավելի տարածված է դառնում կոնտեյներային տրանսպորտի համար՝ օգտագործելով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ երկաթուղային եւ ծովային կապերը:

 
 
1/2990
bottom of page