«Անդրանիկ Քոչարյանը ուսապարկերի միջոցով կազմաքանդում է Փաշինյանի իրական հենարանը՝ գործադիրը»․ Արգիշտի Կիվիրյան
- Elen Hovsepyan

- Oct 17, 2024
- 1 min read

«Ազգային ժողովում մանկամիտ ուսապարկերի կողքին կա Անդրանիկ Քոչարյանը, որը, եթե ժողովրդական խոսքով ասենք՝ հի՜ն գայլերից է։ Այս մարդը 30 տարուց ավել քաղաքականության մեջ է։ Ժողովրդական լեզվով ասած՝ մուտիտը դա իր արյան մեջ է, նա հին մուտիլովչիկներից է»,-«Պոլիտիկ»-ի եթերում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ լսումների ժամանակ տեղի ունեցած միաջդեպերին։ «Վեճը, տուրուդմփոցը գնաց իշխանության երկու ճյուղերի միջև՝ գործադիր և օրենսդիր։ Հիմնական փողը պտտվում է գործադիրում, օրենսդիրը նստած է զուտ աշխատավարձի, պրեմիաների վրա։ Չեմ ասի սոված են, բայց եթե համեմատենք գործադրի հետ, այո՝ սոված են։ Սա իրենց մոտ առաջացնում է բավականին կոշտ զգացմունքներ, որ լինելով Փաշինյանի ուսապարկերը սոված են։ Անդրանիկ Քոչարյանը հիմա էլ զգացել ու բռնել է այս սոված ուսապարկերի տրամադրությունները և փորձում է թիմի ներսում դառնալ գործոն, որի հետ Նիկոլ Փաշինյանը հաշվի կնստի։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է Նիկոլի համար։ Քանի Նիկոլը զբաղված է հեծանիվ քշելով, իշխանությունը կարող է պլստալ իր ձեռքից։ Ինչո՞ւ։ Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը գործադիրն է, ոչ թե ԱԺ-ն ու հենց գործադիրի անդամներն են, որ պահում են Նիկոլի իշխանությունը, հարկ եղած դեպքում բռնաճնշումներ են կիրառում քաղաքական հակառակորդների նկատմամբ ու հիմա Անդրանիկ Քոչարյանը ուսապարկերի միջոցով կազմաքանդում է հենց Փաշինյանի իրական հենարանը՝ գործադիրը։ Սա կարող է, իրոք, ինչ-որ պահի բերել իշխանական բուրգի փլուզմանը, եթե Փաշինյանը հանկարծ չհասցնի համալրել գործադիրի կազմը ու առաջանա վակուում»։




















