top of page

Կրակnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստի

Apr 16, 2025
1 min read

Երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասում՝ Ա. Ավագյան փողոցում գործող «Գանձակ» ռեստորանային համալիրում, կրակոցներ են հնչել: 


 


Քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 20:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մեխակ Թադևոսյանը իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի հրազենով իր կողմից վարած «Mercedes Maybach» մակնիշի «10 US 001» համարանիշի ավտոմեքենայից նշված ռեստորանային համալիրի մոտ անհասցե կրակոցներ է արձակել օդ, ինչից հետո «Maybach»-ով դիմել է փախուստի: 


 


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 


 


Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Մ. Թադևոսյանին և հանցագրոծության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

 
 
1/2990
bottom of page