Սրբուհի Գալյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը, վիզաների ազատականացման գործընթացը և այլ հարցեր
Jun 19
1 min read

Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Գրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը։
«Քննարկել ենք՝
-ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը:
-Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները
-Վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը:
Կարևորել ենք առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները»,-նշել է նա։




















