top of page

Պատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին

Jun 19, 2025
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն կասկածի տակ է դնում նրա իրավական լեգիտիմությունը։



«Ես պատրաստ եմ հանդիպել բոլորի հետ, այդ թվում՝ Զելենսկու։ Հարցն այն է, թե ով կստորագրի փաստաթղթերը (խաղաղության համաձայնագիրը - Խմբ.)», - ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։



«Ուկրաինայի նախագահն ընտրվում է հինգ տարով, նույնիսկ ռազմական դրության ժամանակ ժամկետը երկարաձգելու միջոցներ չկան։ Ռազմական դրության ժամանակ միայն խորհրդարանի աշխատանքն է երկարաձգվում։ Այս դեպքում նախագահի իրավունքների մասին ոչ մի տեղ ոչինչ գրված չէ», - ասել է ՌԴ նախագահը։

 
 
1/2990
bottom of page